Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:34

Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ

Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց վերջինիս փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ Արմեն Չարչյանի առողջական վիճակը դեռ վատ է։

«Արմեն Չարչյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ, ամեն օր ինսուլին է ստանում։ Նման պայմանները նրա առողջական վիճակի հետ անհամատեղելի են։ Այնուամենայնիվ, նա շարունակում է մնալ անազատության մեջ։ Քրեակատարողական հիմնարկում չեն կարող նրան պատշաճ բուժօգնություն ցուցաբերել։ Մեզ  համար անհասկանելի է, թե նման առողջական խնդիրների դեպքում ինչու են նրան հիվանդանոցից քրեակատարողական հիմնարկ տեղափոխել»,- նկատեց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը քաղաքացիական հիվանդանոց էր տեղափոխվել առողջական լուրջ խնդիրներով, մասնավորապես սրտի խնդիրներով, բարձր շաքար, բարձր ճնշում։ 

Հիշեցնենք նաև, որ «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 15 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Սակայն, նորից էր կալանավորվել։ Հիշեցնենք նաև, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար: Քվեարկությունից օրեր առաջ համացանցում տարածվել էր «Իզմիրլյանի» աշխատակիցների հետ Չարչյանի ժողովի ձայնագրությունը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+