Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+2°
  • Սևան−5°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 05:44

Վաչե Տերտերյանն ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի ղեկավար  Ռիտա Րորլի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին փոխմարզպետ  Հելմուտ Փլենքը, «Արբերլանդ Ռեգիո ՍՊԸ»-ի տնօրեն  Հերբերթ Ուննաշը  և «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի խորհրդատու Բենեդիկտ Վիմբաուերը։

Վաչե Տերտերյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Տավուշ-Ռեգեն համագործակցության երկարամյա փորձը կարևորագույն ձեռքբերում է ոչ միայն մարզերի, այլև համագործակցության ակունքներում առաջին իսկ օրվանից կանգնած գործընկերների համար։ Փոխնախարարը նշել է, որ այս համագործակցությունը ՏԿԵ նախարարության ուշադրության կենտրոնում է և մշտապես կստանա վարչական օժանդակություն՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է Ռեգենի մարզի հետ նոր մարտահրավերների և նոր ծրագրերի իրականացման՝ հաշվի առնելով համագործակցության չիրացված հնարավորությունները։

Տերտերյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզում իրականացվում է նաև «Եվրամիությունը մարզերի համար» ծրագիրը, որը կոչված է խթանելու տուրիզմի, գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտների զարգացմանը։

Ռիտա Րորլին,  շնորհակալություն հայտնելով հյուրընկալելու համար,  նշել է, որ գերմանական կողմը պատրաստակամ է և խրախուսում է այս համագործակցությունը՝ կարևորելով տարածաշրջանային զարգացումը։ Ռեգենի մարզպետը հավելել է, որ Հայաստանը թվայնացման մեջ առավելություն ունի և Ռեգենը նույնպես գործուն քայլեր է իրականացնում հայկական փորձը մարզում կիրառելու համար։

Տերտերյանը մասնավորապես ընդգծել է հաջորդ շաբաթ Բեռլինում կայանալիք հայ-գերմանական միջկառավարական խորհրդակցության հերթական նիստի կարևորությունը, որին կմասնակցի նաև փոխնախարարը, և հույս հայտնել, որ այն կդառնա նոր ծրագրերի իրականացման, կապերի խորացման լավագույն խթանը։ «Միջտարածաշրջանային զարգացման համատեքստում այսպիսի համագործակցությունը  շատ լավ բազա է ավելի բարձր ազգային մակարդակում ավելի դժվար խնդիրներ քննարկելու և լուծում գտնելու համար»,- նկատել է Տերտերյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի, կլիմայական փոփոխությունների, բնական աղետների հետևանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀՀ-ում խմելու ջրի պաշարների, ջրսպառման, առկա խնդիրների և ոլորտում իրականացվող ռազմավարության մասին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+