Քաղաքական որոշում է կայացվել։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Արցախի հանրապետության հռչակման 30-ամյակին ՀՀ բարձր ղեկավարությունը Արցախ չի այցելել։
«ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդպես անել։ Որևէ խնդիր չկա, ես կարծում եմ՝ պետք չէ ինչ-որ ավելի մեծ պրոբլեմներ շինել»,- տեսակետ հայտնեց նախարարը։
Կառավարության ներկայացուցչի կարծիքով՝ պարտադիր չէ, որ բոլորը գնան Արցախ և մասնակցեն Անկախության օրվա համար նախատեսված միջացառումներին։
Հիշեցնենք, որ այսօր Արցախի անկախության հռչակման 30-ամյակն է, ՀՀ պետական պաշտոնյաներից, սակայն, ոչ ոք այնտեղ չի այցելել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






