Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:15

Կազանում կայանալիք ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանից կմեկնի 56 մարզիկ

Կազանում կայանալիք ԱՊՀ երկրների առաջին խաղերին Հայաստանից կմեկնի 56 մարզիկ

 Կազանում նախատեսված Անկախ պետությունների hամագործակցության (ԱՊՀ) երկրների առաջին խաղերին Հայաստանից կմեկնի 56 մարզիկ 11 մարզաձևում մեդալների համար պայքարելու:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կազան մեկնող մարզիկներին և մարզիչներին ընդունեց  ՀՀկրթության, գիտության, մշակույթիևսպորտինախարար Վահրամ Դումանյանը:

«Ես ձեզ բոլորիդ մաղթում եմ հաղթանակներ, հաջողություններ: Ցանկանում եմ, որպեսզի կարողանաք դրական էմոցիաներ հաղորդել մեր ժողովրդին, ինչի կարիքը մենք այսօր շատ ու շատ ունենք: Սպորտային դրական լիցքը մեզ նաև ուժ է հաղորդում ու նորանոր հաղթանակներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշեց, որ Հայաստանն այդ խաղերին ներկայացված կլինի բավական պատկառելի պատվիրակությամբ:

«Կան մարզաձևեր, որտեղ մենք մեդալային ակնկալիքներ չունենք, բայց փոխարենը կան մարզաձեր, որտեղ մենք պարտավոր ենք անպայման նվաճել մեդալներ: Սպորտային առումով մեզ համար շատ կարևոր է արդյունքը, և հաստատ առանց մեդալների չենք վերադառնալու»,- եզրափակեց Գիլոյանը:

Կազանում նախատեսված Անկախ պետությունների hամագործակցության (ԱՊՀ) երկրների առաջին խաղերի անցկացման նախնական ժամկետ է նշանակվել սեպտեմբերի 4 -11-ը: Սպասվում է  11 երկրի 14-23 տարեկան ավելի քան 2,5 հազար մարզիկների մասնակցություն։  21 մարզաձևերում կվիճարկվի մեդալների 280 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 15 մարզահամալիրներում:

Խաղերի անցկացման գաղափարը Ռուսաստանի Դաշնությանն է։ Առաջարկն արվել է դեռ 2018թ․ սեպտեմբերի 28 -ին, Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ երկրների ղեկավարների նիստում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+