Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:54

Գնել Սանոսյանը ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը

Գնել Սանոսյանը ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Սանոսյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել համագործակցության նոր հնարավորությունների ստեղծմանը։ «Մենք համագործակցում ենք և՛ Եվրոպական միության շրջանակում, և՛ առանձին ձևաչափով։ Ուրախ կլինեմ, եթե մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանանք նոր ոլորտներում նոր հարաբերություններ հաստատել»,- նշել է նախարարը։ 

Դեսպան Սխերմերսը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հանդիպման համար՝ մաղթելով արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում։ Հանդիպման օրակարգային հարցերից է եղել կառավարության առաջնահերթությունների շրջանակում երկկողմ համագործակցության նոր ուղղությունների քննարկումը։ ՏԿԵ նախարարը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարային ոլորտներ է դիտարկել տրանսպորտը, էներգետիկան, ենթակառուցվածքների զարգացումը, կարևորել է համայնքների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը՝ առաջնահերթությունների սահմանման համար ուղենշային համարելով կառավարության 2021-2026 թթ․ հնգամյա ծրագիրը։ 

Գնել Սանոսյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել նախարարության նախաձեռնությունների մասին՝ անդրադարձ կատարելով երթուղային միասնական ցանցի ստեղծման, շինարարության, էներգետիկայի բնագավառներում նախատեսվող միջազգային մրցույթների, ՏԻՄ ոլորտում բարեփոխումների մասին։ ՏԿԵ նախարարը նշել է, որ լայնածավալ աշխատանքներ են նախատեսվում նաև Եվրամիության կողմից հատկացված 2․6 մլրդ եվրոյի աջակցության շրջանակում՝ շնորհակալություն հայտնելով դեսպանին՝ որպես ԵՄ անդամ երկրի ներկայացուցչի՝ այդ օժանդակության համար։ Նախարարը ողջունելի է համար վերոնշյալ ծրագրերում օտարերկրյա ներդրողների մասնակցությունը թե՛ ներդրումային, թե՛ խորհրդատվության ձևաչափով։ 

Դեսպան Սխերմերսը, իր հերթին, նշել է, որ ներկայում ակտիվ համագործակցություն կա խոշորացված համայնքներում համայնքային կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերում, ինչը շարունակական կլինի՝ հավելելով, որ նման բարեփոխում Նիդեռլանդներում նույնպես իրականացվում է։ Նիկոլաս Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը կառավարության համար առաջնահերթ ուղղություններով՝ նշելով, որ որքան իրականացվող ծրագրերը փոխկապակցված լինեն, այնքան արդյունքներն ավելի ակնհայտ կլինեն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+