Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:26

Արցախի հերոսը, փաստացի, հանդես եկավ մեղայականով․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատապարտում է տեղի ունեցած բռնությունը։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ բռնությունն արդարացում չունի և անընդունելի է:

«Ես նորմալ չեմ համարում, երբ Ձեր ասած Արցախի հերոսը, փաստացի, հանդես եկավ մեղայականով։ Չի կարելի ԱԺ պատգամավորի վրա շիշ նետել, անկախ նրանից, թե ով ինչպիսի վերաբերմունք ունի այդ պատգամավորի նկատմամբ։ Դա սպային և Ձեր ասած հերոսին վայել չէ»,- նկատեց Սիմոնյանը։

 ԱԺ խոսնակն անդրադարձավ նաև լրագրողների հետ կապված միջադեպին:

«Որոշակի լուծումներ ենք գտնելու այդ իրավիճակից խուսափելու համար: Օրինակ՝ ես համարում եմ, որ անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հրավիրելը: Քննարկել եմ գործընկերներիս հետ, ամենայն հավանականությամբ, Աստված մի արասցե, եթե նման իրավիճակ կրկին լինի, մենք որևիցե ձևով լրագրողներին այնտեղից պետք է չհանենք»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում միջադեպ էր սկսվել, երբ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ելույթի ժամանակ ժամանակ ասաց, որ այն ՊՆ նախարարները, որոնց ժամանակ բանակից փողով մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են։ Այս խոսքերից հետո դահլիճից Սարգսյանի ուղղությամբ շշեր էին նետվել, որից հետո սկսեցին իրար վրա շշեր նետել։ Խորհրդարանում մթնոլորտը երկրորդ անգամ շիկացավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ։
 

Ի դեպ, ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ անվտանգության աշխատակիցներն օթյակից դուրս են հանել լրագրողներին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+