Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Աֆղանստանում իրավիճակը շարունակում է բարդ և անկանխատեսելի մնալ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Աֆղանստանում իրավիճակը շարունակում է բարդ և անկանխատեսելի մնալ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն այսօր հայտարարել է, որ Աֆղանստանում իրավիճակը շարունակում է բարդ և անկանխատեսելի մնալ: Դաշինքի գլխավոր խնդիրն է այնտեղից տարհանել օտարերկրյա քաղաքացիներին և աֆղանցիներին, որոնց կյանքը վտանգված է: Վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը՝ այս մասին հայտնել է Ria.ru-ն:

«Այն, ինչ տեղի է ունենում Աֆղանստանում, ողբերգություն է դարձել աֆղան ժողովրդի համար: Այժմ ՆԱՏՕ-ի գերակա խնդիրը մարդկանց տարհանումն է, մեր գործողությունների շարունակությունը Քաբուլի օդանավակայանում», — հայտարարել է Սթոլթենբերգը դաշինքի ԱԳ նախարարների՝ Աֆղանստանի իրադրության շուրջ տեսակոնֆերանսի ընթացքում: Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիրը Քաբուլի օդանավակայանում անվտանգության ապահովումն է:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Թուրքիային, Մեծ Բրիտանիա եւ ԱՄՆ-ին՝ իրենց ջանքերի համար: ՆԱՏՕ-ի հարյուրավոր աշխատակիցներ և պայմանագրային զինծառայողներ նույնպես առանցքային դեր են խաղացել Քաբուլի օդանավակայանում աշխատանքների ապահովման գործում: Ապահովվել է օդային երթեւեկության կառավարումը, օդանավակայանի հիմնական ծառայությունների եւ կապի աշխատանքը»,-ասել է Ստոլտենբերգը ։

Նա նաեւ նշել է, որ ամենաբարդ խնդիրը մարդկանց օդանավակայան տեղափոխելն է։

«Ակնկալում ենք, որ «Թալիբան» շարժումը թույլ կտա բոլոր օտարերկրացիներին եւ աֆղանցիներին անվտանգ լքել երկիկրը: Դա այսօր հրատապ խնդիր է», — հավելել է նա։

Աֆղանստանում իրավիճակը հատկապես սրվել է վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» արմատական շարժումը հարձակվել է երկրի խոշոր քաղաքների վրա։ Կիրակի ԶԼՄ-ները հայտնել են, որ ապստամբները վերահսկում են բոլոր սահմանային անցումները։ Ավելի ուշ նույն օրը գրոհայինները հայտարարել էին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է, որ լքել է երկիրը, որպեսզի կանխի կոտորածը: Երկուշաբթի գիշերը «Թալիբան» քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+