Շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:
9-րդ տուրում առաջին 2 հորիզոնականում գտնվող Լուլիա Օսմակն ու Էլինա Դանիելյանը մրցեցին իրար հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Օսմակը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 7.5 միավորով, Դանիելյանն ունի 7 միավոր:
Ոչ-ոքիներ խաղացին Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Աննա Սարգսյանը: Վերջինս այժմ ունի 6 միավոր, Ղուկասյանն ունի 4.5 միավոր, իսկ Հայաստանի չեմպիոնը միավորների քանակը հասցրեց 5-ի:
Առաջնության ավարտին մնաց 2 տուր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







