Մոսկվա-Երևան-Բաթում չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովում։ Այս մասին «Sputnik Грузия»-ին հայտնել է ուղևորներից մեկը։ Ըստ աղբյուրի՝ ինքնաթիռը վայրէջք է կատարել ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով։
Վրաստանի Բաթումի օդանավակայանում Sputnik-ին հայտնել են, որ դա վրացական ավիափոխադրող Georgian airways-ի և «Արմենիա» ավիաընկերության համատեղ չվերթն է: Օդանավակայանի աշխատակիցներն այս փուլում տեղեկություններ չունեն այն մասին, թե երբ է վայրէջք կատարելու ինքնաթիռը։ Դեպքի մանրամասները պարզվում են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







