Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:24

Պաշտոնական Թեհրանի համար Հայաստանի որևէ անկարևոր տարածք չկա․ Վարդան Ոսկանյան

Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի գլխավորած իրանական պատվիրակության այցը Գեղարքունիքի մարզի առաջնագիծ որոշակի լուսաբանման արժանացավ նաև հայկական ԶԼՄ-ներում։ Սակայն ուշադրությունից դուրս մնաց մի չափազանց կարևոր հանգամանք։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ինչպես հաճախ է պատահում, իրանական կողմի գործողություններն անզուգաչափ էին։ Ենթադրվում էր, թե Իրանի համար առավել կարևոր է Սյունիքի մարզը, սակայն հենց Գեղարքունիք այցով իրանական պետության՝ Հայաստանում ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը ցույց տվեց, որ պաշտոնական Թեհրանի համար Հայաստանի որևէ անկարևոր տարածք չկա։
Այս առումով ամենևին պատահական չէր նաև իրանական կողմի այս գործողության հետևանքով Ադրբեջանում ծայր առած խառնաշփոթը և անհանգստությունը, որն անթաքույց կերպով արտահայտվեց Բաքվի բռնապետի քարոզչամիջոցներում։

Այս ամենից բացի, սակայն, մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ կար՝ այցը տեղի էր ունեցել առաջնագծի հենց այն հատված, որը հարում է թշնամական ժամանակավոր բռնազավթման մեջ գտնվող Քարվաճառի տարածաշրջանին։ Լուսանկարում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը և իրանական պատվիրակությունը հայ զինվորականների ուղեկցությամբ դիտարկում են թշնամական դիրքերը»,- գրել է իրանագետը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+