Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:08

Google Map-ն այլևս ոչ մի կերպ Տիգրանաշենով ճանապարհ ցույց չի տալիս․ պատմաբան

Google Map-ն այլևս ոչ մի կերպ Տիգրանաշենով ճանապարհ ցույց չի տալիս, իսկ 1 շաբաթ առաջ Տիգրանաշենով էր ճանապարհը ցույց տալիս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմաբան Վահե Սարգսյանը։

«Անգամ եթե նշում ես, որ ճանապարհին Երասխում գործ ունես և ուզում ես այդպես գնալ, նավիգացիոն սիստեմը համառորեն ասում է՝ ոչ, գնա Երասխ, հետ արի և դեպի Եղեգնաձոր ճանապարհդ շարունակիր պաշտպանության նախկին փոխնախարար, ՔՊ֊ական պատգմավոր, հայ քաղաքագիտական և պատմագիտական մտքի նորահայտ աստղ, ինքն իրեն թալանչի համարող Գագիկ Մելքոնյանի նշած այլընտրանքային ճանապարհով՝ Վեդիով»,- նշել է պատմաբանը։

Սարգսյանն այնուհետև հավելել է, որ ամերիկյան նավիգացիոն համակարգի համաձայն՝ փակ է նաև Երասխ-Եղեգնաձոր՝ Տիգրանաշենով անցնող ճանապարհը։

«Մեզ առաջարկվող տարբերակով՝ պետք է հետ գալ Վեդի, այնտեղից՝ Եղեգնաձոր։ Փակ է նաև Իջևան-Նոյեմբերյան ճամփան. Ակնաղբյուրից-Բաղանիս ճանապարհն առաջարկվում է անցնել Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Նոյեմբերյան ճանապարհով»,- ընդգծել է նա։

Պատմաբանը ևս մեկ լրացում է կատարել․ «Ինձ հուշեցին, որ Ակնաղբյուր-Բաղանիս ճամփան նախկինում էլ է այդպես ցույց տվել գուգլը, քանի որ ինքս անձամբ չեմ հիշում, անհրաժեշտ համարեցի այդ մասին ասել այստեղ։

Իսկ Տիգրանաշենի պարագայում՝ ընդամենը մեկ շաբաթ առաջ այնտեղով էր ցույց տալիս, իսկ այսօր արդեն փոխված է երթուղին»,- եզրափակել է իր գրառումը Վահե Սարգսյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+