Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:07

Բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է դրանց շուրջ շահագրգիռ շրջանակների ներգրավմամբ․ ԹԻՀԿ

Բարեփոխումների հաջողությունը պայմանավորված է դրանց շուրջ շահագրգիռ շրջանակների ներգրավմամբ․ ԹԻՀԿ

2021 թ․ հուլիսի 23-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am հարթակում տեղադրել է ՀՀ կառավարության հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթի նախագիծը (այսուհետ՝ ռազմավարություն), որով փորձ է արվում ձևակերպել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման ու արդիականացման համապարփակ օրակարգը՝ նախանշելով ապագայի պետության կառուցման ռազմավարական ուղեծիրը, առաջնահերթությունները և դրան հասնելու քաղաքականության փուլային օրակարգը: Այս մասին իր հայտարարության մեփ նշել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը։

«Սույն ռազմավարության մշակման ընթացքում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնությամբ ս․թ․ ապրիլի 6-ին կազմակերպվել էր փորձագիտական քննարկում, որի ընթացքում Կառավարության կողմից ներկայացվել էր բարեփոխումների ռազմավարության փաթեթը, փորձագետների կողմից բարձրաձայնվել էին մի շարք մտահոգություններ և ներկայացվել առաջարկություններ՝ ռազմավարությունը կատարելագործելու և առավել իրատեսական ու գործնական դարձնելու նպատակով։

Հրապարակված փաթեթի նախնական և ընդհանուր դիտարկմամբ կարող ենք արձանագրել, որ փորձագիտական քննարկման ընթացքում բարձրաձայնված մտահոգություններն ու առաջարկությունները հաշվի են առնվել, ինչը ողջունելի է։

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ նախագծի քննարկումների համար հատկացված 15-օրյա ժամկետում հնարավոր չէ ապահովել մոտ 270 էջ կազմող ռազմավարության փաթեթում (այդ թվում՝ ճանապարհային քարտեզը և 2021-2023 արդյունքները) ներկայացված գաղափարների և բարեփոխումների, նախատեսվող գործողությունների ու ակնկալվող արդյունքների պատշաճ ուսումնասիրություն, հանրության լայն մասնակցություն և բովանդակային պատշաճ քննարկում:

Նկատի ունենալով, որ հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության փաթեթի ընդունումից հետո պահանջվելու է դրանով նախատեսված առանձին միջոցառումների վերաբերյալ որոշումների կայացում, ակնկալում ենք և պահանջում, որ ՀՀ կառավարությունն այդ միջոցառումներից յուրաքանչյուրի համար ապահովի պատշաճ մասնակցություն և խորհրդակցություն շահագրգիռ կողմերի հետ:

Ցանկացած ոլորտում բարեփոխումների հաջողությունը մեծապես պայմանավորված է դրանց շուրջ շահագրգիռ շրջանակների ներգրավմամբ և հանրային լայն կոնսոլիդացիայով, որն ապահովելու համար անհրաժեշտ պայման են որոշումների ընդունման գործընթացների թափանցիկությունը, ներառականությունը և հաշվետվողականությունը»,- ասված է հայտարարության մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+