Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել 1-ին զորամիավորման զորամասերից մեկի նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Հրամկազմի, ՏԻՄ և հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները Մխիթար սպարապետի գերեզմանի մոտ երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամաններն ու լինել Հայոց բանակի արժանի զինվորները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







