Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:37

Այսօրվա Լիբանանը Հայաստանի պետության մոտալուտ ապագայի վառ նկարազարդումն է․ փորձագետ

«Անցյալ տարի այս օրը՝ օգոստոսի 4-ին, Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ հզորագույն պայթյուն, որը վերջնականապես թաղեց առանց այդ էլ դժվարագույն իրավիճակում գտնվող լիբանանյան տնտեսությունը, իսկ քաղաքական ճգնաժամը խորացավ։ Այսօր Լիբանանը գրեթե ամբողջությամբ վերածվել է տապալված պետության (failed state), որն ամենօրյա ռեժիմով քանդվում է՝ նորանոր արհավիրքներ բերելով այդ երբեմնի ծաղկուն երկրի բնակիչներին»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Ես ցավով եմ հետևում այդ երկրում տեղի ունեցողին ոչ միայն այն պատճառով, որ այն մեզ բարեկամական պետություն է։ Այսօրվա Լիբանանը Հայաստանի պետության մոտալուտ ապագայի վառ նկարազարդումն է. այսպիսի վիճակում է հայտնվելու Հայաստանը, եթե այն շարունակի կառավարել ներկայիս տգետների կապիտուլիացիոն թիմը։ Երբ հաճախ ինձ հարցնում են՝ «լավ, էլ ի՞նչ վատ բան կարող է լինել էսքանից հետո», ես հաճախ եմ օրինակ բերում Սիրիան և Լիբանանը, որտեղ նույնիսկ տարրական անվտանգությունն այլևս երազանքի պես մի բան է, իսկ պետությունների վերականգնումը՝ գուցե նույնիսկ անհնար իրականություն»,- գրել է Գեղամյանը՝ հրապարակելով լուսանկար Բեյրութից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+