Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին հայտնում են նախագահի նստավայրից։
Հանրապետության նախագահը շնորհավորել է նրան խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ աշխատանք։ Նախագահն ընդգծել է խորհրդարանի՝ որպես պետական ինստիտուտի կարևոր դերը և հույս հայտնել, որ ութերորդ գումարման Ազգային ժողովն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






