Չինացի ծանրորդ Շի Չժիյունը ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում ` մինչև 73 կիլոգրամ քաշային կարգում. գրում է armsport-ը:
Չինացի ծանրամարտիկը բարձրացրեց ընդհանուր առմամբ 364 կիլոգրամ (պոկում վարժությունում ՝ 166 կգ, հրում վարժությունում՝ 198 կգ) ՝ սահմանելով նոր համաշխարհային ռեկորդ:
Նախորդ ռեկորդը (363 կգ) նույնպես պատկանում էր Շիին: Չինացու ակտիվում համաշխարհային ռեկորդներ են նաև պոկում վարժությունում (169 կգ) և հրում վարժությունում (198 կգ):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







