Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:26

Ֆրենկ Փալլոնեն կոչ է արել ԱՄՆ վարչակազմին դադարեցնել Ադրբեջանին զենքի և օգնության մատակարարումը

Կոնգրեսական Ֆրենկ Փալլոնեն կոչ է արել ԱՄՆ վարչակազմին դադարեցնել Ադրբեջանին զենքի և օգնության մատակարարումը: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ Դատի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ-ում այդքան հրատապ խնդիրների ֆոնին Կոնգրեսն ամերիկյան հարկատուների փողերը ուղարկում է նավթով հարուստ հակահայկական վարչակարգին՝ սուբսիդավորելու ադրբեջանցի բռնապետ Իլհամ Ալիևին։ Էթնիկ զտումներից հետո, որն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում տարածքի մի մասի օկուպացման ընթացքում իրականացվեց, ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ալիևյան ռեժիմի ֆինանսավորումը», — գրել է կոնգրեսականը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 120 մլն դոլար է հատկացրել Բաքվի բռնապետական ռեժիմին, որն անցյալ տարվա սեպտեմբերին ագրեսիա է սկսել Արցախի դեմ, իսկ այսօր շարունակում է օկուպացնել Հայաստանի տարածքի մի մասը:

«Այժմ, ինչպես երբեք, Կոնգրեսը պետք է գործի համատեղ, երկու կուսակցությունների ներգրավմամբ, որպեսզի պահպանվի Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, միջոցներ ձեռնարկեն Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի համար նրան պատասխանատվության ենթարկելու համար։ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու գինը դուրս է Հարավային Կովկասի սահմաններից։ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խոսում է նաև Ադրբեջանի նման պետություններին զենք կամ օգնություն չուղարկելու պատասխանատվության մասին, որոնք բացահայտ փորձում են ավարտել այդ հանցագործությունը»,- ասվում է կոնգրեսականի հայտարարության մեջ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+