Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:19

Ես լավ գիտեմ, թե ինչ է պահանջում ֆուտբոլիստներից Մոուրինյոն. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել Sky Sport հեռուստաալիքին: Ահա հատվածներ այդ հարցազրույցից:

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ անցյալ տարվա համեմատ ավելի լավ հանդես գանք: Հնարավորինս արագ արեք հնարավորը: Ես ակնկալում եմ ավելի լավ լինել, քան նախորդ տարի»:

— Ինչու՞ մնացիր «Ռոմայում»:

— Առաջին օրվանից ասել եմ, որ շատ եմ սիրում «Ռոման», քաղաքը, թիմը: Այդ իսկ պատճառով ևս մեկ տարով երկարաձգեցի պայմանագիրը, քանի որ հավատում եմ, որ այս թիմով կարող ենք ինչ-որ բանի հասնել:

— Կարող եք պարզաբանել, թե ինչպիսի՞ մարզիչ է Մոուրինյոն:

— Նա մեծ հավակնություններ ունեցող մարզիչ է, միշտ ցանկանում է հաղթել: Նրան ոչինչ չի հետաքրքրում, կարևորը հաղթելն է, անկախ նրանից՝ լավ ես խաղում կամ վատ: Բոլորը գիտեն, որ նա հաղթել է գրեթե ամեն ինչ, ուստի հույս ունենք, որ «Ռոման» նույնպես ինչ-որ տիտղոս կնվաճի, քանի որ նա մեծ մարզիչ է, որը կարողանում է ավելին տալ ֆուտբոլիստներին: Ես չեմ ուզում նրա հետ խոսել անցյալի մասին: Մենք միասին խոսեցինք և որոշեցինք ամեն ինչ սկսել զրոյից: Ես նրան շատ լավ եմ ճանաչում և գիտեմ, թե ինչ է պահանջում ֆուտբոլիստներից: Ես պատրաստ եմ դրան:

— Որո՞նք են այն երեք ուժեղագույն խաղացողները, որոնց հետ խաղացել եք:

— Առաջինը Իբրահիմովիչն է` իր բարձր կարգով ու ֆուտբոլի ընբռնմամբ: Ապա Պոգբան է: Նա ուժեղ խաղացող է, սակայն թերագնահատված, բայց կարողանում է փոփոխություն մտցնել խաղի մեջ: Երրորդն Օբամեյանգն է, քանի որ մենք իրար լավ էինք հասկանում, երբ խաղում էինք «Արսենալում» և Դորտմունդի «Բորուսիայում»:

— Ո՞վ է գալիք տարի նվաճելու Սկուդետոն Իտալիայում:

— Դա կլինի նույնքան դժվար, որքան այս տարի էր: Հետաքրքիր կլինի, քանի որ բոլոր թիմերը լավ են պատրաստվել: Ես չեմ տեսել մյուս թիմերին, ուստի պետք է կենտրոնանանք մեր թիմի խաղի վրա և խոսենք մեր մասին: Կարևոր է իմանալ, թե ուր ենք գնում և ինչ ենք ուզում: Մենք երեք տարի չենք խաղացել Չեմպիոնների լիգայում, և դա մտահոգիչ է: Պետք է ավելի շատ աշխատենք և հավատանք, որ կարող ենք դուրս գալ Չեմպիոնների լիգա:

— Ում կտայիք այս տարվա «Ոսկե գնդակը»:

— Հավանաբար Ժորզինյոյին, քանի որ նա «Չելսիի» հետ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ Իտալիայի հետ հաղթել Եվրոպայի առաջնությունում, կամ Մեսիին, որը 28 տարի անց Արգենտինային դարձրեց Ամերիկայի գավաթակիր:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+