Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 23-ին, ժամը 23.25-ին, Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի շենքերից մեկի մի բնակարանում գողություն անելու պահին բռնել և բաժին բերման են ենթարկվել 40 և 37 տարեկան երկու տղամարդու՝ երկուսն էլ նախկինում դատված. հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Բերման ենթարկվածները ներկայացվել են նախաքննական մարմնին և ձերբակալվել:
Կատարվում է քննություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







