Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 21-ին ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Կատարվել են ականապատման, ականազերծման, ականների պայթեցման գործնական առաջադրանքներ, ուսումնասիրվել են ժամանակակից ականորսիչներն ու ականազերծման լրակազմերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







