Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:12

Արթուր Վանեցյանը դատարան կդիմի՝ ընդդեմ Գագիկ Մելքոնյանի․ փաստաբան

Արթուր Վանեցյանը դատարան կդիմի՝ ընդդեմ  Գագիկ Մելքոնյանի․ փաստաբան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը դատարան կդիմի՝ ընդդեմ ՔՊ ցուցակով պատգամավոր ընտրված նախկին պաշտոնյա Գագիկ Մելքոնյանի՝ ակնհայտ զրպարտչական բնույթի արտահայտությունները հերքելու պահանջով։

«Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցերին էր պատասխանում 1983-1988 թվականներին Էջմիածնի շրջանի Հացաշեն գյուղի կաթնամթերքային համալիրում աշխատանքային գործունեություն ծավալած, հետագայում` 1996-2008 թվականներին ընդհատումներով ՀՀ պաշտպանության նախարարի թիկունքի գծով տեղակալ աշխատած, 2000 թվականին գեներալ-մայորի, ապա` 2003-ին գեներալ-լեյտենանտի կոչում ստացած Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը։

Սույն անձի բազմաթիվ մտազեղումների ընթացքում հնչել են նաև մտքեր Արթուր Վանեցյանի վերաբերյալ։ Մասնավորապես՝ այդ անձը արտաբերել է, թե «Վանեցյանը գնաց ու փախավ։ Գնալն ու հետ գալը մեկ եղավ։ Գնացին հասան էնտեղ, զենքերը հավաքեցին, գիտեին, որ էնտեղ անտեր թափած լիքը զենքեր կային, հավաքեցին, բերեցին Հայաստան։ Իրենց նպատակը գնալ, զենք բերելն էր»։

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալն անգամ չի ազատում գեներալի ուսադիրներ կրող անձին մտածել խոսելուց առաջ ու հաշիվ տալ իրեն արտահայտած մտքերի համար։
Արդեն նախապատրաստվում է նշված ակնհայտ զրպարտչական արտահայտությունները հերքելու, պատճառած բարոյական վնասը փոխհատուցելու պահանջով քաղաքացիական հայցը։
Կհանդիպենք դատարանում»,- Facebook-ի էջում տեղեկացրել է Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Մելքոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարզացրույցի ժամանակ նշել է, որ Արթուր Վանեցյանի գլխավորած ջոկատը պատերազմի դաշտից փախել է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+