Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:26

Արմեն Չարչյանը հեռացավ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Արմեն Չարչյանը հեռացավ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ նա կալանավորված էր:

Լրագրողների հետ կարճ զրույցում պրոֆեսորը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր նրա կողքին էին իր համար այս դժվարին օրերին: Նա հատկապես նշեց բարձրագույն մասնագիտական ​​որակներ ցուցաբերած փաստաբաններին, հիվանդանոցի անձնակազմին և ընտանիքի անդամներին: Չարչյանը նկատեց, որ անցած մեկ ամսվա ընթացքում, անազատության մեջ անցկացնելով վերջապես կարողացավ մի փոքր հանգստանալ և վերընթերցել շատ գրքեր: Միևնույն ժամանակ նա ափսոսանք հայտնեց, որ այս ամսվա ընթացքում հնարավոր չէր օգնել բուժման կարիք ունեցող շատ քաղաքացիների։

Հարցին, թե ինչպես է առողջական վիճակը, բժիշկն արձագանքեց.

«Միայն մի բան կարող եմ ասել, որ այն ամենը, այն ահռելի ճանապարհը, որ ես անցել եմ՝ երկրաշարժ, Արցախյան ազատամարտ, պատերազմ, դրանից հետո ծանրագույն աշխատանք, մասնագիտական դպրոցի հիմնում, բժշկական հաստատության ղեկավարում, հետո նորից պատերազմ, քովիդ և այլն․․․ այդ ամենն իր գինն ունի: Դրա գինն է կյանք և առողջություն»։

Չարչյանը նշեց, որ այսօր ինքը երկու հնարավորություն ունի` կա՛մ վերադառնալ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավարություն, կա՛մ ստանալ ՀՀ ութերորդ գումարման ԱԺ պատգամավորի մանդատ:

«Ես դեռ ժամանակ ունեմ մտածելու այս հնարավորությունների մասին»,- ասաց պրոֆեսորը:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու հատկանիշով: Բժիշկ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի՝ եթե Չարչյանը մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+