Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:38

Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի բողոքի նամակը՝ ուղղված Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանին

Նիդերլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը բողոքի նամակ է հղել՝ ուղղված Ադրբեջանում Նիդերլանդների դեսպանին, որում ասված է․

«Հարգարժան տիկին Էյզըմա,

Տեղեկություն ստացանք, որ դուք նույնպես մասնակցել եք դիվանագիտական հավաքին, Ադրբեջանի կողմից գրավված Շուշի քաղաքում։ Նիդերլանդների հայկական համայնքը խորապես հիասթափված և վրդովված է ձեր մասնակցության կապակցությամբ։ Չափազանց տարօրինակ է, որ դուք նման քայլի եք դիմում այն ժամանակ, երբ մեր երկրի խորհրդարանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի քաղաքականությունը և հստակ ուղերձներ է հրապարակել այդ երկրում ցանկացած միջազգային բնույթի միջոցառմանը մասնակցելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ։

Դուք ընդունում եք Ալիևի նման տխրահռչակ բռնապետի հրավերը։ Մենք ցնցված ենք, որ դուք բարոյական բոլոր արժեքներին հակառակ, ամբողջական արհամարհանք եք դրսևորում հայ ժողովրդի, Նիդերլանդների հայկական համայնքի և Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների հանդեպ։ Մի՞թե դուք տեղյակ չէիք, որ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և Գերմանիայի նման երկրների ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել այդ հավաքին։

Սրանք, իմիջիայլոց, այն երկրներն են, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում միշտ հետապնդել են Արցախի հարցի խաղաղ հանգուցալուծման ճանապարհները։ Փաստորեն, ձեր մասնակցությամբ դուք ապացուցում եք, որ այս երկրները ներկայացնող այս միջազգային կառույցի խաղաղասիրական քայլերին դուք դեմ եք։ Ամիսներ շարունակ Նիդերլանդների իշխանությունները տարբեր որոշումներով դատապարտել են Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը, ինչպես նաև Ալիևի վերաբերմունքը հայ ռազմագերիների հանդեպ։ Այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիների ապօրինի բանտարկությունները և նրանց անօրինական դատապարտումները։

Խորհրդարանը չորս տարբեր որոշումներ է ընդունել այս հարձակողապաշտության և բռնատիրական քաղաքականության հանդեպ։ Ձեր մասնակցությամբ դուք ամբողջությամբ արհամարհում եք ժողովրդավարությամբ ընտրված մեր խորհրդարանի որոշումները։ Նիդերլանդահայության անունից մենք բացատրություն ենք պահանջում ձեր վերոնշյալ քայլերի կապակցությամբ և սպասում ենք, որ շատ արագ կարձագանքեք»։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանում հավատարմագրված բոլոր դեպսանները, բացի ՌԴ-ի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դեսպաններից, այցելել էին Շուշի քաղաք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+