Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ (CCAF), «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանյանին. այս մասին տեղեկացնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի գործունեությանը, հայ համայնքին, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին առնչվող հարցեր: «CCAF-ը միշտ կլինի հայկական պետության և ժողովրդի կողքին»,-նշեց Արա Թորանյանը: Հանդիպման ավարտին կողմերը համագործակցությունը սերտացնելու պատրաստակամություն հայտնեցին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






