ՀԱՊԿ երկրների տարածքում ԱՄՆ-ի ռազմակայանների կամ ռազմական նշանակության այլ օբյեկտների հայտնվելը, ըստ պայմանագրի, կպահանջեր համաձայնեցում կազմակերպության շրջանակներում, նման հայտ ոչ ոք չի ներկայացրել:
Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«ՀԱՊԿ ցանկացած անդամի տարածքում օտարերկրյա զինվորականների ներկայության մասին բոլոր հարցերը, համաձայն կանոնադրության, ենթակա են համաձայնեցման այդ շրջանակներում։
Հատկանշական է, որ այդ երկրներից որևէ մեկը ՀԱՊԿ-ում համապատասխան խորհրդատվություն անցկացնելու անհրաժեշտության մասին որևէ դիմում չի ներկայացրել»,- ասել է նա:
«Եվ կարևորը, իհարկե, ամերիկացիների հարցն է։ Եթե նրանք, ինչ-որ փուլում ունենալով հարյուրհազարավոր զորակազմ, 20 տարվա ընթացքում ոչինչ չկարողացան անել՝ գտնվելով երկրի ներսում, ինչ արդյունքների են պատրաստվում հասնել երկրի տարածքից դուրս էական քիչ ներկայությամբ։
Ես կարծում եմ, որ պատասխանը բավականին հասկանալի է, ամենայն հավանականությամբ, ցանկություն կա ուղղակի ապահովել իր ռազմական ներկայությունն այս տարածաշրջանում և ազդեցություն ունենալ այստեղ տիրող իրավիճակի վրա»,- ասել է Լավրովը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






