Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:12

Շուշի այցելած դեսպանների քայլը Դավիթ Բաբայանը մարդասիրական նորմերի կոպիտ խախտում է համարում

Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների քայլն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը միջազգային իրավունքի մարդասիրական նորմերի կոպիտ խախտում է համարում։

Դավիթ Բաբայանն Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ ստացվում է՝ այսպիսի այցելությունները ցույց են տալիս, թե Շուշի այցելած դեսպանները համամի՞տ են Ադրբեջանի հետ և խրախուսո՞ւմ են ագրեսիան, մարդասպանությունն ու ցեղասպան քաղաքականությունը։

Շուշի այցելած դեսպանների թվում ներկա չեն գտնվել երեք տերությունների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։ 

Արցախի արտաքին գործերի նախարարը դրական գնահատեց այս երկրների դեսպանների քայլը՝ նշելով, որ նրանք այդ ֆարսին չեն մասնակցել։

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ փաստացի լեգիտիմացում Արցախի նկատմամբ ահաբեկիչների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիային։ Մենք սա պետք է շատ լավ պատկերացնենք և ևս մեկ անգամ վիրտուալ գաղափարներով չառաջնորդվենք։ Իրականությունը պատկերացնենք այնպիսին, ինչպիսին, որ կա»,- նկատեց նա։

Ըստ Դավիթ Բաբայանի՝ սա նաև վկայում է միջազգային իրավունքի դեգրադացիայի մասին։

Արցախի արտաքին գործերի նախարարի կարծիքով՝  այս ամենն աչքի առաջ ունենալով՝ պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք՝  զարգացնելով և խորացնելով հարաբերությունները եղբայրական երկրների հետ։

«Սատարելով ահաբեկիչներին և ցեղասպան քաղաքականություն իրականացնողներին՝ այդ երկրներն այնպես են անելու, որ նույն ահաբեկչությունն ու ցեղասպան քաղաքականությունն իրենց երկրների դռներն են ծեծելու։ Սա պետք է լավ հասկանան»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք, որ լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

«Սրանք Ադրբեջանում այն երկրների դեսպաններն են, որոնք այցելել են Արցախի գրավյալ Շուշի քաղաք և շնորհավորել ադրբեջանցիների հաղթանակը.    

Ավստրիա, Բելառուս, Բուլղարիա, Բրազիլիա, Չինաստան, Աֆղանստան, Ալժիր, Պաղեստին, Վրաստան, Խորվաթիա, Հորդանան, Իսրայել, Շվեդիա,    Շվեյցարիա, Իտալիա, Կոլումբիա, Կորեա, Կատար,Լատվիա,  Հունգարիա, Մալազիա, Մեքսիկա,  Մարոկկո,  Նիդերլանդներ, Պակիստան, Լեհաստան,     Սերբիա, Սաուդյան Արաբիա, Տաջիկստան, Թուրքիա, Ուկրաինա և այլն»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+