Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:28

Բասկետբոլի ֆեդերացիան, Ա-Լիգան և Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ն պայմանագիր են ստորագրել

Բասկետբոլի ֆեդերացիան, Ա-Լիգան և Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ն պայմանագիր են ստորագրել

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան, բասկետբոլի Ա-Լիգան և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համագործակցության պայմանագիր են ստորագրել. այս մասին հայտնում է ֆեդերացիան: ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի խոսքով՝ պայմանագիրը լայն հնարավորություններ է ընձեռելու բասկետբոլիստների համար, քանի որ փոխգործակցության շրջանակում նրանք կկարողանան մարզվել ավելի լավ պայմաններում։


«Այս պայմանագրի ստորագրումը շատ կարևոր է բասկետբոլային մրցաշարերի կազմակերպման տեսանկյունից, քանի որ Հայաստանում այսօր շատ քիչ մարզադահլիճներ կան, որտեղ հնարավոր է անցկացնել բարձր մակարդակի բասկետբոլային հանդիպումներ։ Հուսով եմ՝ նման համագործակցությունը շարունակական կլինի»,- ընդգծեց նա։


Բասկետբոլի Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը մատնանշեց, որ մարզահամալիրի բասկետբոլային դահլիճը ներկա պահին կահավորվում է ժամանակակից մարզագույքով։ Թիմերը կկարողանան մարզումներ անցկացնել, այնտեղ հնարավոր կլինի կազմակերպել ոչ միայն Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնություններ, այլ նաև տարբեր պատանեկան մրցաշարեր:


Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝ սա մեծ ծրագրի մի մասն է` ուղղված մարզահամերգային համալիրի զարգացմանը, և նման պայմանագրի կնքումը լավ սկիզբ է հանդիսանում այդ ծրագրի իրականացման և մեծ սպորտը մարզահամալիր վերադարձնելու համար: 
«Ամբողջ անձնակազմը կնպաստի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի բոլոր ծրագրերի իրականացմանը և կանի հնարավոր ամեն բան, որպեսզի պայմանագրեր կնքվեն ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` ֆուտզալի զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ըմշամարտի, բռնցքամարտի, վոլեյբոլի և այլ ֆեդերացիաների հետ, որպեսզի սպորտը մեծ ծավալով վերադառնա մարզահամալիր»,- ասաց նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+