Այս պահին Ադրբեջանում փաստացի 45 հայ գերի կա: Այս մասին այսօր ռազմագերիների հարցով քննարկմանն ժամանակ հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Ունենք նաև դեպքեր, ըստ որոնց, մեզ մոտ առաջացած այն համոզմունքը, որ անձինք կարող են այնտեղ լինել, բավականին բարձր է»,- հայտարարել է նա՝ չբացառելով, որ գերիների թիվը կարող է ավելի մեծ լինել:
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին ՌԴ միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 ռազմագերի՝ Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում ականապատ դաշտերի քարտեզների դիմաց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







