Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:38

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում hայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Դորտմունդում (Գերմանիա) կայացել է Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցած 18 հայ ըմբիշներից 6-ը դարձել է մեդալակիր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Առաջինը պայքարը սկսել են ազատոճային ըմբիշները, որոնցից Լյովա Գևորգյանը (125 կգ) նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: 

Պայքարը սկսելով որակավորման փուլից՝ հայ ըմբիշը 3 տպավորիչ հաղթանակ է տոնել, իսկ եզրափակչում հնարավորություն չի տվել ադրբեջանցի Այդին Ահմադովին՝ հաղթելով 11:0 հաշվով: 

Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Լևիկ Միքայելյանը (61 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Նարեկ Հարությունյանը (70 կգ)՝ բրոնզե:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 10 ըմբիշով, որոնցից 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Տիգրան Ղազարյանը (65 կգ), Մուշեղ Մկրտչյանը (74 կգ), Կնյազ Իբոյանը (79 կգ), Գառնիկ Հովհաննիսյանը (55 կգ), Դավիթ Ջոթյանը (60 կգ), Վլադիմիր Հարոյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Ռաֆիկ Միխեևը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Սամվել Սարգսյանը (97 կգ), Ալբերտ Վարդանյանը (130 կգ)

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+