Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:38

Ադրբեջանում անդրադարձել են հայ գերիների հարցով Բաքու մեկնելու հայ փաստաբանների նախաձեռնությանը

Ադրբեջանում անդրադարձել են հայ գերիների հարցով Բաքու մեկնելու հայ փաստաբանների նախաձեռնությանը

Ադրբեջանի Հանրապետության տարածքում օտարերկրյա փաստաբաններին գործերի քննությանը մասնակցելու թույլատրում են միայն փոխհամաձայնության հիման վրա՝ միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց կողմ է հանդես գալիս Ադրբեջանի Հանրապետությունը:  

Այս մասին Turan գործակալությանը հայտնել Է Ադրբեջանի փաստաբանների կոլեգիայի նախագահ Անար Բագիրովը՝ անդրադառնալով հայ փաստաբանների՝ Ադրբեջան մեկնելու և դատարանում հայ գերիներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու մտադրությանը։ 

«Ակնհայտ է, որ դա պոպուլիզմ է։ Հավաստիացնում եմ ձեզ, որ Հայաստանի փաստաբանների պալատը և նման հայտարարություններով հանդես եկած անձինք շատ լավ գիտեն, որ Փաստաբանների և փաստաբանական գործունեության մասին ադրբեջանական օրենքի համաձայն ՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում օտարերկրյա փաստաբանները կարող են գործերի քննությանը մասնակցել միայն միջազգային պայմանագրերին համապատասխան փոխադարձ համաձայնության հիման վրա: Իսկ Հայաստանի հետ մենք նման պայմանագիր չունենք և,  ընդհանրապես դիվանագիտական հարաբերություններ էլ չունենք»,- ասել է Բագիրովը։

Հիշեցնենք, որ Բաքվում մեկնարկել են այնտեղ գտնվող մեկ տասնյակից ավելի հայ գերիների դատական գործընթացները։ Վերջին օրերին հայկական փաստաբանական հանրությունը հայտարարություններով հանդես եկավ՝ ցանկություն հայտնելով հանդես գալ Ադրբեջանում գտնվող հայ գերիների իրավունքների պաշտպանության դիրքերից։

Հիշեցնենք, որ նախօրեին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Հովսեփ Սարգսյանը հայտարարել էր, որ պատրաստ է մեկնել Բաքու և պաշտպանել հայ ռազմագերիների իրավունքները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+