Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:36

Ոչ ոք շահագրգռված չէ ղարաբաղյան ճգնաժամի էսկալացիայով. Պուտին

Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հունիսի 30-ին «Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» ամենամյա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ ոչ ոք շահագրգռված չէ, որ այդ լուրջ ճգնաժամը խորանա՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Լեռնային Ղարաբաղի բնակիչները: Եթե բոլորը համերաշխ ու խաղաղ ապրեն, հնարավորություններ կստեղծվեն մարդկանց կյանքը բարելավելու համար՝ ոչ միայն անվտանգության ոլորտում, այլ նաև ընթացիկ մյուս հարցերում։

«Այստեղ ես նկատի ունեմ ընտանիքների նորմալ գոյությունը, տարածաշրջանի սոցիալական և տնտեսական զարգացումը, ինչում, անշուշտ, շահագրգռված են Ղարաբաղում բնակվող մարդիկ»,- նշել է ռուսական պետության ղեկավարը՝ հավելելով, որ Ղարաբաղի բնակիչները դրա կարիքը շատ ունեն, որովհետև զինված հակամարտության վերսկսման ռիսկերով պայմանավորված անհնար է անընդհատ տագնապով ապրել։

Դա, ըստ Պուտինի, հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները։

«Այո, իսկապես շատ խնդիրներ են կուտակվել։ Ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է: Կան հարցեր, որոնք կապված են նորմալ ենթակառուցվածքի վերականգնման, սահմանազատման հետ, հատկապես այնտեղ, որտեղ պետական սահմանը, ըստ էության, երբեք չի եղել, եղել է միայն վարչական սահման միութենական հանրապետությունների միջև»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ այժմ նման աշխատանք է տարվում, ստեղծվել է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան հատուկ եռակողմ հանձնաժողովը, և ամեն ինչ արվում է տարածաշրջանում նորմալ հարաբերությունները վերականգնելու համար, իսկ այդ աշխատանքի շահառուները կլինեն Լեռնային Ղարաբաղի բնակիչները։

«Ես ցանկանում եմ մտածել, որ այդպես էլ կլինի, չնայած բոլոր դժվարություններին, որոնք կուտակվել են տասնամյակներ շարունակ»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+