Իրանի ռազմածովային ուժերը չորեքշաբթի առավոտյան զորավարժություններ են սկսել Կասպից ծովում, տեղեկացրել է Mehr գործակալությունը։
Զորավարժություններին մասնակցում են տարբեր տեսակի ռազմանավեր, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։
Բացի այդ, զորավարժությունների ընթացքում կմշակվեն Իրանի զինված ուժերի ռազմածովային հատուկ նշանակության ուժերի գործողությունները։
Որպես զորավարժությունների խնդիր՝ նշված է համակողմանի անվտանգության ամրապնդումը Կասպից ծովի տարածաշրջանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







