Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +4°
  • Երևան+4°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+1°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 21:06

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հայտարարել է հողային բարեփոխումների անհրաժեշտության մասին

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու փոխնախարար Արման Խոջոյանը հունիսի 25-ին մասնակցել են «Գյուղատնտեսական արտահանման ներդրումների խթանումը Հայաստանում. խոչընդոտներ և մարտահրավերներ» խորագրով սեմինարին, որը կազմակերպել էին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) և Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)։

Միջոցառմանը մասնակցում էին նաև պետական և մասնավոր հատվածի, ՀԱԱՀ և այլ համալսարանների, միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, փորձագետներ։

Սեմինարի նպատակն էր վեր հանել տնտեսության ոլորտում արտահանման ներդրումների խթանման ոլորտում առկա խոչընդոտներն ու քննարկել առկա հիմնախնդիրների լուծման հնարավոր ուղիները։

Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ Վահան Քերոբյանն ընդգծել է գյուղատնտեսության ոլորտին նվիրված միջոցառումների կարևորությունը, որոնց օգնությամբ հնարավոր է դառնում վերհանել տնտեսության ոլորտի խնդիրները։ Նա խոսել է ոլորտի զարգացման և ներդրումների ներգրավման խթանման համար անհրաժեշտ բարեփոխումների մասին, ներկայացրել այդ նպատակի իրագործման համար ՀՀ կառավարության կողմից գծագրված բարեփոխումները։

Նախարարի պաշտոնակատարը շեշտել է հողային ռեֆորմի իրականացման կարևորությունը, առանց որի ոլորտի զարգացումն իրատեսական չէ։ Կարևորելով ինտենսիվ այգեգործության զարգացումը երկրում՝ նախարարի պաշտոնակատարը խոսել է ոռոգման արդի համակարգերի ներդրման անհրաժեշտության և դրա նպատակով իրականացվող պետական աջակցության ծրագրերի մասին։ Իր ելույթում Վահան Քերոբյանն ընդգծել է լոգիստիկ կենտրոնների ստեղծման, ոլորտի հարկային բարեփոխումների իրականացման և նորարարական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը։ Նշված բարեփոխումների համակարգված իրականացման պարագայում միայն հնարավոր կլինի ապահովել գյուղատնտեսական արտադրանքի արտահանման պատշաճ կազմակերպում և խթանում։ Միաժամանակ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է գյուղատնտեսական աշխատանքի արդյունավետության բարձրացման կարևորությունը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ներկայացրել է զեկույց, որում անդրադարձել է ազգային մակարդակում խոչընդոտների և հնարավորությունների հայեցակետերին, ներկայացրել Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության ոլորտի ներկա վիճակը, առկա խնդիրները և արտահանման հնարավորությունները։

Խոսելով նաև տեղական գյուղարտադրանքի առկա ներուժի, ԵԱՏՄ անդամ-երկրներում գյուղմթերքի պակասորդի շնորհիվ շուկայում հայկական արտադրության մրցակցային ու արտահանման հնարավորությունների մասին՝ նախարարի տեղակալը կարևորել է որպես  հայկական գյուղմթերքի, հատկապես, հատապտղի և թարմ ծաղիկների արտահանման պոտենցիալ ուղղություն դիտարկել Միջին Արևելքի (Կատար, ԱՄԷ, Քուվեյթ) շուկաները։

Սեմինարի ընթացքում քննարկվել են գյուղոլորտի զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրի հիմնական առանձնահատկությունները, տեղական պարենային կորուստների և թափոնների մշակման, արժեքի վրա հիմնված շրջանաձև տնտեսության հիմնախնդիրները, ոլորտում առկա խոչընդոտներն ու հնարավորությունները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+