Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի էջում տեղեկացրել է, որ Ժոնգտոնգ գործարանի գործընկերները մեծ եռանդով աշխատում են՝ իրենց պատվիրած ավտոբուսները ժամանակին Երեւան հասցնելու համար:
Երևանի քաղաքապետը գրել է, որ շարունակելու են երևանցիներին խոստացած ծրագրերի կատարումը:
Հիշեցնենք, որ 211 հատ 8,5 մետրանոց ավտոբուսների մատակարարումը կսկսվի այս տարվա աշնանը: Եվս 100 բարձրակարգ ավտոբուս նախատեսում են հաջորդ տարվա առաջին կեսին:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







