Ուկրաինայի մշակույթի նախարարությունը երգիչ Ֆիլիպ Կիրկորովին հանել է ազգային անվտանգությանը սպառնացող անձանց «սև ցուցակից»: Այս մասին հայտնում է TACC-ը՝ հղում անելով Ուկրաինայի մշակույթի նախարարության պաշտոնական հաղորդագրությանը:
Ֆիլիպ Կիրկորովին նշված ցուցակից հանելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությունը:
Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ավելի վաղ Ֆիլիպ Կիրկորովին Ուկրաինայի ազգային անվտանգությանը սպառնացող անձանց նախնական ցուցակում ընդգրկելու մասին դիմում էր ներկայացրել: Ծառայությունը հետ է կանչել դիմումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







