Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:23

Արթուր Բազեյանը՝ Եվրոպայի Մ22 առաջնության չեմպիոն և լավագույն բռնցքամարտիկ

Արթուր Բազեյանը՝ Եվրոպայի Մ22 առաջնության չեմպիոն և լավագույն բռնցքամարտիկ

Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Ռոզետո դելյի Աբրուցի քաղաքում կայացած Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սանն անգերազանցելի է եղել 56 կգ քաշային կարգում` տոնելով 4 տպավորիչ հաղթանակ: Եզրափակիչ մենամարտում Բազեյանը (մարզիչներ՝ Արման Հարությունյան, Ռոբերտ Պետրոսյան) մրցել է իռլանդացի Ադամ Բրայան Հեսսիոնի հետ և հաղթել նոկաուտով. երկրորդ ռաունդում հայ մարզիկի ուժգին հարվածներից հետո մրցավարը երկու անգամ դադարեցրել է մենամարտը և եթե առաջին դեպքում իռլանդացի բռնցքամարտիկը շարունակել է պայքարը, ապա երկրորդ դեպքում մրցավարը դադարեցրել է մենամարտը։ Բացի ոսկե մեդալից՝ Արթուր Բազեյանը նաև ճանաչվել է առաջնության լավագույն բռնցքամարտիկ։

Եվրոպայի Մ22 տարեկանների բռնցքամարտի առաջնությունում մեդալ է նվաճել նաև Համբարձում Հակոբյանը: 81 կգ քաշային կարգում Հակոբյանը դարձել է արծաթե մեդալակիր՝ եզրափակչում զիջելով ռուս Նիկիտա Վորոնյովին:

Եվրոպայի առաջնությանը մասնակցել է շուրջ 301 բռնցքամարտիկ՝ աշխարհամասի 41 երկրից: Բացի վերոնշյալ մարզիկներից՝ առաջնությունում Հայաստանը ներկայացրել են նաև Սեյրան Եղիկյանը (49 կգ), Ռուդոլֆ Գառբոյանը (52 կգ), Ժորժիկ Մարությանը (60 կգ), Բենիկ Նիկողոսյանը (64 կգ), Արմեն Մաշակարյանը (69 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ) և Անժելիկա Ստեփանյանը (57 կգ):

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+