Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 23:59

Հայաստանի ընդհանուր բնակչության մոտ 2 տոկոսն է պատվաստվել․ Գայանե Սահակյան

Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 65 հազար 719 մարդ:

Այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նրանցից 53 հազարը ստացել է առաջին դեղաչափը, ավելի քան 12 հազարը ստացել է երկրորդ դեղաչափը:

«Փաստորեն, ընդհանուր բնակչության մոտ 2 տոկոսն է պատվաստվել: Դա նշանակում է, որ պատվաստումների հարցով տարածաշրջանում Հայաստանը վերջին տեղում է: Սա շատ վատ ցուցանիշ է, եթե այս տեմպերով գնանք, ապա կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու, սահմանափակումները հանելու նպատակի իրագործման ժամկետը կերկարաձգվի, տարիներ կտևի»,-ասաց Գայանե Սահակյանը:

Ներկայում օրական կատարվում է մոտ 1 500 դեղաչափ պատվաստում, իսկ նախկինում կատարվում էր օրական 2 000 դեղաչափ պատվաստում: Դա նշանակում է, որ երկրում պատվաստումների կատարողականը նվազել է: Մասնագետի խոսքով, միգուցե այս պասիվությունը պայմանավորված է երկրում համաճարակային կայուն իրավիճակով: Երբ ամիսներ առաջ կորոնավիրուսով վարակվելու դեպքերն օրական հազարի էին հասնում, այդ ժամանակ քաղաքացիները ահաբեկված շտապում էին պատվաստվելու: Հիմա կորոնավիրուսի վարակի դեպքերի կտրուկ աճ դեռ չկա, սակայն մասնագետները կանխատեսում են առաջիկայում դեպքերի ավելացում՝ հաշվի առնելով, որ վիրուսի վերարտադրողական ցուցանիշն աճել է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+