Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:38

Պատրաստ ենք երկխոսության, թող գա խոսենք․ Աջապահյանը՝ Փաշինյանին

Պատրաստ ենք երկխոսության, թող գա խոսենք․ Աջապահյանը՝ Փաշինյանին

Հոգևորականները միշտ էլ պատրաստ են եղել երկխոսության։ Armenia Today-ի հետ զրույցում  ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի  հոգևոր առաջնորդների հետ երկխոսելու կոչին։

«Մենք պատրաստ ենք երկխոսության, թող գա խոսենք։ Միշտ պատրաստ ենք եղել երկխոսության, ե՞րբ պատրաստ չենք եղել։ Իրենց կողմից եղել է մոնոլոգ, մենք էլ պարբերաբար արձագանքել ենք այդ մենախոսություններին։ Ցանկացած ուժի հետ, որը հայկական է, մենք պատրաստ ենք երկխոսության։ Բոլորն էլ մեր ժողովուրդն են, ինչ տարբերություն՝ պատրաստ ենք ժողովրդի այդ հատվածի հետ երկխոսության։ Նույն հայ եկեղեցու պատմության առարկայի հարցով հայտարարեցինք, որ պատրաստ ենք երկխոսության, բայց երկխոսություն չկար»,- նշեց նա։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանի երկխոսելու կոչի վերաբերյալ Մայր Աթոռը հայտարարությամբ հանդես կգա։

Հիշեցնենք՝  հունիսի 21-ին հանրահավաքի ժամանակ Փաշինյանը երկխոսության կոչ արեց  հոգևոր առաջնորդներին. «Ձեզ պետք է հիշեցնեմ՝ ձայն բազմաց՝ ձայն Աստծո։ Եվ Աստծո ձայնին ոչ մեկը հարկադրվելու իրավունք չունի»:

Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Facebook-ում  գրառում էր արել՝ նշելով, որ «Էրմենիստանը հաղթեց Հայաստանին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+