Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:04

Միջազգային դիտորդները դրական են գնահատել ընտրությունների ընթացքը և ձայների հաշվարկը

Միջազգային դիտորդական առաքելության գնահատմամբ՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային և կարճ ժամանակահատվածում լավ կազմակերպված: Այս մասին հայտարարել են  ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) համատեղ դիտորդական առաքելության ներկայացուցիչները:

«Մեր եզրակացությունն այն է, որ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունները կարճ ժամանակահատվածում մրցակցային էին և լավ կազմակերպված»,-ասել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Քարի Հենրիկսենը:

Այնուամենայնիվ, դիտորդները նկատել են ինտենսիվ բևեռացում և մրցակիցների շրջանում բորբոքված հռետորաբանություն: Առաքելությունը եզրակացրել է, որ ընտրական իրավական դաշտը հիմնականում ընդգրկուն է եղել, բայց որոշ թերություններ դեռ կան: Նա նշել է, որ Ընտրական օրենսգրքում վերջերս կատարված փոփոխությունների իրագործման համար սահմանափակ ժամանակ է եղել: ԿԸՀ-ն իրականացրել է իր աշխատանքը՝ թափանցիկ և պրոֆեսիոնալ:

«Մեր առաքելության ճնշող մեծամասնությունն ընդհանուր առմամբ, դրական է գնահատում ընտրությունների օրը՝ ներառյալ ձայների  հաշվարկը»,-նշել է Հենրիկսենը:

Նա նկատեց, որ քարոզարշավի ընթացքում ցուցակի կանայք մեծապես բացակայել են: «Կարևոր է, որ կանայք, ոչ միայն հավասարապես ներկայացված լինեն, այլ նաև հնարավորություն ունենան ակտիվորեն ներգրավվել հանրային և քաղաքական կյանքում»,-ասել է նա:

Ըստ դիտորդական առաքելության հայտարարության՝ նախընտրական շրջանում, քարոզարշավի ընթացքում ազգային անվտանգության խնդիրները գերակշռել են  քաղաքական դիսկուրսին: Ընտրությունների օրը, ընդհանուր առմամբ, խաղաղ է անցել և դիտորդները ճնշող մեծամասնությունը դրական գնահատական է տվել այցելած տեղամասերում քվեարկության գործընթացին: Այնուամենայնիվ, նշվում է, որ շատ ընտրատեղամասեր անհասանելի են եղել հաշմանդամություն ունեցող ընտրողների համար:

Միևնույն ժամանակ, դիտորդները նկատել են, որ ձայների հաշվարկի գործընթացը անցել է լավ և շատ թափանցիկ: «Խորը բևեռացումը չի խանգարել լավ անցկացված ընտրություններին», — նշել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ջորջ Կատրուգալոսը:

Նա հույս է հայտնել, որ արդյունքները կընդունվեն բոլոր քաղաքական ուժերի կողմից:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության  ղեկավար Օուեն Մըրֆին էլ հավելել է. «Բոլոր թեկնածուները կարողացել են ազատ քարոզչություն իրականացնել ընտրությունների ամբողջ ընթացքում: Հիմնարար իրավունքները հարգվել են»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+