Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:51

Մենք աշխատում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ․ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շեշտել է ԵԱՀԿ-ի մեծ ներուժը՝ որպես ընդհանուր եվրատլանտյան խնդիրների շուրջ հավասար երկխոսության հարթակ և դրանց լուծման համար կոլեկտիվ դրական որոշումներ կայացնելու համար:

«Մենք տեսնում և գնահատում ենք ձեր հանձնառությունը` ելնելով նման արդյունքների հասնելու շահերից»,- ասել է Լավրովը` բանակցություններ սկսելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ, հաղորդում է TACC-ը:

Լավրովը հիշեցրել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն իր այցի հարուստ ծրագիր ունի, այդ թվում՝ ելույթ միջազգային անվտանգության մոսկովյան 9-րդ համաժողովում, ինչպես նաև ելույթ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական ​​խորհրդի նիստում:

Իր հերթին Շմիդը երախտագիտություն է հայտնել Լավրովին «կազմակերպության մեջ այս տարիների ընթացքում անձնական ներդրման համար» և նշել, որ նա որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար «հավատարիմ է հավաստի երկխոսությանը, ինչպես նաև պարտավորությունները խստորեն իրականացնելուն»:

Գլխավոր քարտուղարը նաև հայտնել է, որ Ռուսաստանի դիվանագիտական ​​ծառայության ղեկավարի հետ այսօր կայացած հանդիպմանը,մտադրություն ունի անդրադառնալ «որոշ այլ հակամարտությունների» :

«Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում` նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը: Եվ մենք կքննարկենք նաև կարգավորման գործընթացը, ինչը նաև ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ն աջակցում է միջնորդությանը՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումներ կառուցելու գործողություն»,- ավելացրել է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+