Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի 2-րդ տուրի հերթական խաղում Հունգարիայի հավաքականը սեփական դաշտում ընդունեց աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանուն:
Ֆրանսիացիները ամբողջ հանդիպման ընթացքում չնայած խաղային մեծ առավելություն ունեին, սակայն այդպես էլ չկարողացան հաղթանակ տանել: Առաջին խաղակեսի լրացուցիչ ժամանակում դաշտի տերերն անսպասելի հակագրոհի օգնությամբ բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Օտիլիո Ֆիոլոն: Երկրորդ խաղակեսում աշխարհի չեմպիոնների հաջողվեց միայն հավասարեցնել հաշիվը: 66-րդ րոպեին ֆրանսիացիների փրկարար գոլը խփեց Անտուան Գրիզմանը: Այդպիսով, գրանցվեց մարտական ոչ-ոքի:
Ֆրանսիայի հավաքականը վաստակեց 4 միավոր և գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը: Հունգարիայի ընտանին առաջին միավորը վաստակեց առաջնությունում և բարձրացավ 3-րդ տեղ: Թիմը պահպանում է փլեյ-օֆֆ մտնելու շանսը:
Խաղի վիճակագրություն
Հունգարիա — Ֆրանսիա
39 % — Գնդակի տիրապետում — 61 %
5 — Հարվածներ — 15
20 — Խախտումներ — 25
1 — Անկյունայիններ — 3
0 — Խաղից դուրս — 1
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







