Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+2°
  • Կապան+4°
  • Սևան−2°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 22:40
Շտապ Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթավերամշակման գործարանի վրա

Հայաստանի սահմանը «կարմիր գիծ» է Ռուսաստանի համար. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությունները:

Նրա խոսքով, առաջին հերթին, դա ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների խորացումն է, ՀԱՊԿ-ի կատարելագործումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավումը տարածաշրջանում անվտանգության ոլորտում:

Նա նաև նշել է անվտանգության ոլորտում Իրանի հետ համագործակցության հնարավորությունների օգտագործումը: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը հստակ պայմանագրային հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ։

«ՌԴ նախագահի հետ վերջին 8 ամիսների ընթացքում տասնյակ անգամ եմ քննարկել այդ հարցը, և ՌԴ-ն հստակ արձանագրել է այն դիրքորոշումը, որ Հայաստանի սահմանը Ռուսաստանի համար «կարմիր գիծ» է, և այդ դաշնակցային հարաբերությունները պետք է աշխատեն», — ասել է նա:

Որպես անվտանգության ապահովման հաջորդ բաղադրիչ՝ նա մատնանշել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումները ՝ ընդգծելով պրոֆեսիոնալ բանակին անցնելու անհրաժեշտությունը։

Փաշինյանի խոսքով ՝ 2020 թվականի դրությամբ միջին սպայական կազմի մեջ մեծ թվով թափուր տեղեր են եղել։ Նա ընդգծել է պատշաճ աշխատավարձի և սոցիալական երաշխիքների համակարգի ապահովման անհրաժեշտությունը:

«Մեր զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցնող գեներալներ կան, որոնք տուն չունեն, վարձով են ապրում։ Սա մեծ խնդիր է, ոնց հնարավոր է, որ 25-ամյա ծառայության արդյունքում գեներալը, գնդապետը տուն չունենա»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+