Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:44

Մեր երկիրը հայտնվել է նախկին երեք նախագահների և ներկայիս վարչապետի «ռազբորկաների» միջև․ Մարուքյան

Չանցնելու տարբերակ չկա, իսկ փողոց դուրս գալու տարբերակ կարող է լինել միայն մեկ դեպքում, եթե ընտրությունները կեղծվեն։ Արաբկիր վարչական շրջանում  քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստանի» վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝  «Լուսավոր Հայաստանը» հանդես է գալիս փողոց դուրս գալը բացառելու նպատակով։ Մարուքյանը միաժամանակ ընդգծեց, որ փողոցն ազատել են՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով։

«Եթե չի ձևավորվում ազգային համաձայնության կառավարություն, ուրեմն,  մեր օրակարգը պարտված է: Եթե մեր օրակարգը պարտված է, մենք որևէ անելիք չունենք: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ օրակարգը հաղթի, այս օրակարգը մեր ժողովրդի պահանջն է»,- նշեց ԼՀԿ-ի վարչապետի թեկնածուն։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝  մարդիկ չեն կարողանում հանդուրժել այս ամենը:

«2008 թվականից մինչև օրս մեր երկիրը հայտնվել է  4 մարդկանց «ռազբորկաների» միջև՝ նախկին երեք նախագահների և ներկայիս վարչապետի միջև։ Կարո՞ղ է թողնեք՝ մենք էլ ապրենք, կրա՞կն ենք ընկել, կարո՞ղ է թողնեք՝ ժողովուրդն ապրի։ Ով Կոնդի առանձնատանը նստում է, մյուսին նստեցնում է և մուրճն էլ  իր ձեռքը վերցնում»,- նկատեց նա։

Հիշեցնենք, որ այսօր նախընտրական քարոզարշավի վերջին օրն է։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են  25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+