Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:48

Հրապարակվել է Ադրբեջան այցի ընթացքում Էրդողանին ուղեկցող լրագրողների հետ մամուլի ասուլիսի սղագրությունը

Հրապարակվել է Ադրբեջան այցի ընթացքում Էրդողանին ուղեկցող լրագրողների հետ մամուլի ասուլիսի սղագրությունը

Այսօր հրապարակվել է Ադրբեջան այցի ընթացքում Էրդողանին ուղեկցող լրագրողների հետ Թուրքիայի նախագահի մամուլի ասուլիսի սղագրությունը։

Ասուլիսի ընթացքում Էրդողանը մանրամասներ է ներկայացրել ՆԱՏՕ գագաթնաժողովի ընթացքում և Ադրբեջան այցելության ժամանակ վարած բանակցությունների մասին։ Այս մասին հայտնել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Ու թեև համաշխարհային լրատվականները այժմ արագ տարածում են այն լուրը, որ Թուրքիան Ադրբեջանում ռազմաբազա է հիմնելու, սակայն ես կբերեմ Էրդողանի ամբողջական պատասխանը, որը պարունակում է կարևոր նրբերանգներ։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք այսպես կոչված «Շուշիի հռչակագրով» (ստորագրված՝ 15.06.2021) նախատեսվում է Թուրքիայի ռազմաբազաների բացում Ադրբեջանում, Էրդողանը բառացի պատասխանել է. «Դա այժմ մեր ներկայացրած կետերից դուրս չէ (նկատի ունի «Շուշիի հռչակագրի» տեքստի դրույթները)։

Այս հարցում ավելի ուշ զարգացումներ, ընդլայնումներ կարող են լինել։ Այժմ այստեղ մասնավորապես շատ ավելի կարևոր է սահմանները վերցնել ապահովության և երաշխքի տակ։ Բազայի հարցում մասնավորապես կարևոր է նաև  Ալիևի Պուտինի հետ կատարելիք միջանկյալ հանդիպումները, որոնց արդյունքում այս հարցը կարող է տարբեր կերպ զարգանալ, մեր սպասվող հանդիպումները կարող են այս հարցը այլ կերպ զարգացնել»։

Այս պատասխանից կարող ենք եզրակացնել, որ.

— Թուրքիան պատրաստվում է պաշտոնապես ռազմաբազա հիմնել Ադրբեջանի տարածքում։

— Այդ հարցը որոշված է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, սակայն դեռ կարիք կա բանակցելու Ռուսաստանի հետ, ընդ որում այդ հարցով պետք է զբաղվի թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը։

— Հստակ չէ, թե ինչպիսին կլինի այս հարցում ռուսական (և այլ կողմերի) դիրքորոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնին «Շուշիի հռչակագրի» կնքումը լուրջ մտահոգություններ է առաջացրել ռուսական ամենատարբեր շրջանակներում։

Տարածաշրջանը եռում է, սրընթաց զարգացումները, ինչպես նաև հավանական պատերազմն առջևում են։ Հայաստանը պետք է օր առաջ պատրաստվի դիմակայելու այս նոր մարտահրավերներին և օգտվելու հնարավորություններից։

Դրա առաջին քայլը հունիսի 20-ն է, երբ տգետների ու կապիտուլիանտների կառավարությունը կհեռացվի իշխանությունից և կսկսվի պետական համակարգի վերականգնումը,նշել է Վարուժան Գեղամյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+