Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ բառով է նկարագրել ամերիկացի իր գործընկեր Ջո Բայդենի հետ Ժնևում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները. գրչում է lenta.ru-ն:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով ՝ բանակցությունները «լավ» են ընթացել:
Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ջո Բայդենի հետ քննարկվել է ռազմավարական կայունությունը, առևտրային հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունն ու կիբերանվտանգությունը:
«Մոտավորապես, հավանաբար, բոլորին հայտնի են թեմաները՝ ռազմավարական կայունություն, կիբերանվտանգություն, տարածաշրջանային հակամարտություններ, առեւտրային հարաբերություններ: Այո, խոսել ենք Արկտիկայում համագործակցության մասին», — ասել է Պուտինը:
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ և ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ընդհանուր առմամբ 4,5 ժամ ՝ ներառյալ ընդմիջումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







