Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:20

Ժնևում ցուցարարները պահանջել են դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան․( Տեսանյութ )

Ժնևում ցուցարարները պահանջել են դատապարտել Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան․( Տեսանյութ )

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը զուգընթաց, որը մեկնարկել է հունիսի 16-ին «La Grange» վիլլայում, հայ և շվեյցարացի քաղաքական գործիչներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և հայ համայնքի անդամներ հավաքվել են վիլլայի դիմացի հրապարակում և գերտերությունների ղեկավարներից պահանջել  գործնական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, հորդորել դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Արցախի դեմ ակնհայտ ագրեսիան:

«Արմենպրես»—ի թղթակցի հետ զրույցում շվեյցարաբնակ երաժշտական պրոդյուսեր Անի Գասպարյանը, որը մասնակցել է ցույցին, ասաց, որ շվեյցարական կառավարության ներկայացուցիչներն անդրադարձել են Բայդենի՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելու փաստին և նշել, որ միջազգային հանրությունը սպասում է հետագա գործնական քայլերի:

Ցուցարարները բարձրաձայնել են Արցախյան 44-օրյա պատերազմի արհավիրքների մասին՝ նշելով, որ Արցախը մարդկային, տարածքային, ինչպես նաև մշակութային արժեքներ է կորցրել, իսկ Ադրբեջանը շարունակում է ագրեսիա դրսևորել և՛ Հայաստանի և՛ Արցախի ժողովուրդների հանդեպ՝ սպառնալով նրանց անվտանգությանը: Այդ է փաստում մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերի՝ տարբեր ուղղություններով Հայաստանի սուվերեն տարածք ներթափանցումը:

Ցուցարարները գերտերությունների ղեկավարներին կոչ են արել այցելել Ժնևում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան, չմոռանալ պատմությունը, քանի որ կրկնության վտանգ կա: «Նրանք նշեցին, որ ոչ ոք չի ցանկանա երկրորդ հուշարձան կառուցել, բայց փաստ է, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ունենք հազարավոր զոհեր, անօթևաններ, փախստականներ, կորսված տարածքներ: Սկսվել է նաև մշակութային արժեքների ոչնչացման փուլ»,-պատմեց Անի Գասպարյանն ու հավելեց, որ ակցիայի մասնակիցներից մեկն իր ելույթում անդրադարձել է հայ գերիներին՝ հիշեցնելով, որ պատերազմի ավարտից մոտ յոթ ամիս անց Ադրբեջանի բանտերում շարունակում է մնալ ավելի քան  200 հայ գերի և Բաքուն համառորեն չի համաձայնում նրանց վերադարձնել Հայաստան:

Ժնևի քաղաքական իշխանությունները դիմել են Շվեյցարիայի դաշնային խորհրդին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի  հանդեպ ցուցաբերած ագրեսիան:

Նրանք հիշեցրել են, որ դեռ 2020-ի նոյեմբերին Ժնևի իշխանությունները դիմում են ներկայացրել Շվեյցարիայի Դաշնության ֆեդերալ խորհրդին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ՝ չնայած որոշ գործիչներ դիմումին լռությամբ են արձագանքել՝ առաջնային համարելով Շվեյցարիայի չեզոք դիրքորոշումը՝ կարևորելով երկրի և Ադրբեջանի տնտեսական շահերը:

«Շվեյցարիան, լինելով խաղաղության այն հարթակը, որտեղ հանդիպում են գերտերությունների նախագահները, պետք է ունենա այն դերը, որի շնորհիվ կկարողանանք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-շեշտել են ցուցարարները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+