Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:58

Փաշինյանը չի հասկանում տղամարդկային հարաբերություններից․ Մեղրիի քաղաքապետ

Փաշինյանը չի հասկանում տղամարդկային հարաբերություններից․ Մեղրիի քաղաքապետ

«Ի՞նչ պատասխան տամ հոգեկան հիվանդի տվայտանքներին։ Թող գնա դեղերը խմի՝ կամ չի խմել, կամ էլ դեղաչափը փոխելու ժամանակն է»,- այսպես արձագանքեց Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սյունիքի մի քանի  ապաշնորհ պաշտոնյաների խորհուրդ է տալիս ինքնակամ  պառկել ասֆալտին, «սելֆի» անել և հրապարակել Facebook սոցիալական ցանցում։

Երեկ և այսօր Սյունիքի մարզում քարոզարշավ իրականացնող վարչապետի պաշտոնակատարն արդեն երկրորդն նման հայտարարությունն է անում մարզի պաշտոնյանների հասցեին։

Վարչապետի պաշտոնակատարը հունիսի 15-ին էլ Մեղրի, Գորիս, Քաջարան, Սիսիան համայնքներում կրկին խոսել էր մարզում ղեկավար պաշտոն զբաղեցնողների մասին՝ նշելով, որ կան ապաշնորհ, հակապետական պաշտոնյաններ։

Մխիթար Զաքարյանը խոստովանում է՝  երբեք հակապետական որևէ քայլ չի արել և այսօր էլ չի անում։

«Իմ կենսագրությունն էլ նայեք, իրենն՝ էլ։ Ամբողջ կյանքում՝ դպրոցական տարիներիս սկսած, եղել եմ պետությանը նվիրված։ Մեր հայկական բանակին ծառայում եմ մինչև այսօր։ Միշտ գործել եմ ի նպաստ մեր պետությանը՝ փորձելով ուժեղացնել մեր երկիրը։ Իսկ նայեք իր անցած ճանապարհը՝ դասալիք, դավաճան, թերի կրթություն։ Վերջին 3 տարիներին տեսնում ենք, թե ով է հակապետական գործունեություն իրականացնում։ Փաշինյանը պետականության հետ կապված ամեն ինչ քայքայում է»,- Armenia Today-ի հետ զրույցում նկատեց նա։

Մեղրիի համայնքապետը վրդովվել է  նաև Փաշինյանի մեկ այլ հայտարարությունից։ Սյունիքի  քարոզարշավի  ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մարզի համայնքապետերին սպասում են  քրեական օրենսգիրքն ու քրեակատարողական հիմնարկները։

Մխիթար Զաքարյանը դեմ չէ պատիժ կրելուն, եթե օրենք է խախտել։ Ասում է՝  վերջին շրջանում Հայաստանում այնպիսի ստուգող կազմակերպություն չկա, որին չի ընդունել։ Նրանք, սակայն, ձեռնունայն են հեռացել։

«3 ամսվա մեջ 6-րդ ստուգող հանձնաժողովին եմ ընդունել և ճանապարհել։ Փողոցայինի պես իմ քաղաքում, իմ հասցեին արտահայտություններ է իրեն թույլ տալիս։ Չի կարելի մտնել մի տարածք, որտեղ բնակչության  ավելի քան 90 տոկոսը համայնքապետին ձայն են տվել, նման հայտարարություն անել։ Ինքը չի էլ հասկանում,  թե ինչ է նշանակում տղամարդուն ասել՝ կպառկեցնեմ ասֆալտին։ Ես չեմ իջնում նրա մակարդակին։ Ինքը չի էլ հասկանում տղամարդկային հարաբերություններից»,- ասաց նա։

 Հիշեցնենք, որ Գորայքում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մի քանի  ապաշնորհ պաշտոնյաների խորհուրդ է տալիս ինքնակամ պառկել ասֆալտին, «սելֆի» անել և հրապարակել Facebook սոցիալական ցանցում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+