Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր−1°
  • Կապան+4°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 03:57

Միքայել Մինասյանը նոր մեղադրանքներով է հանդես եկել Հայաստանի իշխանությունների հասցեին

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Հայաստանի իշխանությունների դեմ հերթական բացահայտումն է արել։  Telegram-ի իր ալիքում նա փաստաթղթի լուսանկարներ է հրապարակել, որը նրա խոսքով, Գերմանիայի բարձրաստիճան դիվանագետի հետ հանդիպման հաշվետվությունն է:

«Դրանում գերմանացի դիվանագետը վերապատմում է ՌԴ նախագահ Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Մերկելի զրույցի բովանդակությունը։ ՌԴ նախագահն այնքան է զարմացել հոկտեմբերի 10-ին Նիկոլի կողմից հրադադար հաստատելու մերժումից, որ անհրաժեշտ է համարել այդ մասին պատմել», — գրել է Մինասյանը։

Նշենք, որ հրապարակված փաստաթղթում տեքստի մեծ մասը փակված է։

Գերմանացի ներկայացուցիչը պատմում է 2020թ.-ի դեկտեմբերի 7-ին Գերմանիայի կանցլերի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին՝ տեղեկացնելով, որ վերջինս մանրամասն պատմել է Արցախում մարտական գործողությունների դադարեցման ջանքերի մասին:

«Բնականաբար Պուտինը լավ հասկանում է, որ ֆրանսիացիները փոքր-ինչ «նեղացած» են այն պատճառով, որ նրանք ի սկզբանե մասնակցել են գործընթացին, սակայն վերջին քայլերն իրականացվել են առանց Ֆրանսիային տեղեկացնելու», — փաստաթղթում մեջբերվում է Գերմանիայի ներկայացուցչի խոսքը:

«Միեւնույն ժամանակ Պուտինը նշել է, որ իր մոտ մեծ զարմանք է առաջացրել, թե ինչու հայկական կողմը՝ ի դեմս վարչապետ Փաշինյանի, չի համաձայնել փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին, երբ արտգործնախարարների մակարդակով պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Բացի այդ, եղել են նաև արյունահեղությունը դադարեցնելու այլ հնարավորություններ, որոնցից հայկական կողմը չի օգտվել», — ըստ փաստաթղթի՝ հայտնել է գերմանացի ներկայացուցիչը։

Միեւնույն ժամանակ գերմանացի պաշտոնյան նշել է, որ «որքան էլ այսօր Հայաստանում քննադատություն հնչի, իրականում հեշտ չէր լինի տարածքների վերադարձը խաղաղ պայմաններում»։

Միքայել Մինասյանի խոսքով, «ԱԳՆ-ն եւ վարչապետի աշխատակազմը նման փաստաթղթեր են ստացել  մի քանի եվրոպական մայրաքաղաքներից»: «Ինչպես դրանց գոյությունը, այնպես էլ դրանց բովանդակությունը բացարձակապես գաղտնի է», — նշել է նախկին դիվանագետը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+