Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:15

Պետք է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, այլընտրանք չունենք․ Սամվել Բաբայան

Պետք է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, այլընտրանք չունենք․ Սամվել Բաբայան

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի կարծիքով՝ այս փուլում ինքն ավելի շատ Հայաստանում կարող է օգտակար լինել, քան Արցախում։ Հենց դրա համար էլ որոշել է հունիսի 20-ին իր հիմնադրած «Ազատական» կուսակցությամբ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով, թե ինչու է որոշել մասնակցել ընտրություններին։

Ըստ նրա՝  ՀՀ-ն պետք է Սահմանադրությունը փոխի։

Խոսելով անվտանգային խնդիրներից, մասնավորապես ադրբեջանական զորքերի Հայաստանի տարածքում լինելու հանգամանքից, Սամվել Բաբայանը նշեց, որ Հայաստանն ինքնուրույն պետք է լուծի իր խնդիրները։

«Ես մինչև պատերազմն էլ ասել եմ, որ բանակ չունենք, պարտվելու ենք։ Այն ինչ- որ ասել եմ, դա կատարվել է։ Բանակ չի եղել, որ ջախջախվի։ Եղել է ժողովուրդ՝ կռվող տղերք, բայց կառավարման համակարգը չի աշխատել։ Մենք ոչ թե պարտվել ենք, այլ չենք ունեցել հմուտ կառավարող, որ մեր առաջ դրված խնդիրը կատարենք։ ԳՇ նախկին պետն ասում էր՝ դիմեցի  քաղաքական ղեկավարությանը, որպեսզի կանգնեցնի պատերազմը։ Լուրջ ե՞ք մտածում։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանն էր կարգադրել Ալիևին պատերազմ սկսել, հետո էլ պետք է կարգադրեր, որ կանգնեցներ»,- նշեց «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանը։

Նա կարևորում է ժամանակակից բանակ ստեղծելու անհրաժեշտությունը։

«Ազատական» կուսակցության ղեկավարն իր նախընտրական ծրագրում առաջարկում է անցնել պրոֆեսիոնալ բանակի՝ նշելով, որ այլընտրանք չունենք։

Մանրամասները՝ տեսանյութում․

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+