Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:16

Չափազանց անկարևոր թեմա է․ Մակունցը՝ Գասպարյան-Պապիկյան հեռախոսազրույցի մասին

Մեր խմբում չկան «տաբու» թեմաներ․ մենք խոսում  ենք ամեն ինչի մասին և քննարկում ամեն ինչ։

Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին տեղի ունեցած ՔՊ քարոզարշավի ժամանակ լրագրողի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով Դիանա Գասպարյան-Սուրեն Պապիկյան հեռախոսազրույցի ձայնագրության արտահոսքը։

Նա ասաց, որ ամբողջովին ներգրավված են քարոզարշավի մեջ և քիչ նշանակություն են տվել դրան։

«Դա չափազանց անկարևոր թեմա է»,- ասաց Մակունցը։

Հարցին, թե թիմի ներսում կա՞ն անհամաձայնություններ, եթե Էջմիածնի քաղաքապետն էլ է ասում, որ Փաշինյանին այլընտրանք է պետք, պատասխանեց․

«Ես չեմ կարող որևէ մեկի փոխարեն պատասխանել»։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 13-ի երեկոյան, համացանցում արագորեն տարածվեց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցը։ Այն ենթադրաբար կայացել է պատերազմից հետո։ Գասպարյանը հավանաբար պատրաստվում է դիմում գրել, իսկ Պապիկյանը համոզում է չանել դա, սպասել մինչև առավոտ, որ վիճակը կայունանա։

Ձայնագրության մասին մեկնաբանություն ստանալու նպատակով Armenia Today-ը կապ էր հաստատել ՏԿԵՆ խոսնակ Արմինե Մուրադյանի հետ։ Վերջինս ասել էր, որ մեկնաբանելու ոչինչ չունի։ Հարցին, թե կլինի՞ պաշտոնական բացատրություն, պատասխանել էր, որ եթե լինի՝ կտեղեկացնեն։ Իսկ Էջմիածնի քաղաքապետը չէր պատասխանել մեր զանգերին։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+